Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին՝ կապված հայազգի աստղ Դեն Բիլզերյանի Արցախ կատարած այցի հետ։ Ինչպես փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը, բողոքի նոտայում պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Հայաստանի տարածքով, ինչով «խախտել է Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությունը», բացի այդ, նա «անօրինական կերպով» զենք է ձեռք բերել այնտեղ ու ցուցադրական կրակ բացել դրանից, և Բիլզերյանի «անպատշաճ» հայտարարություններն Ադրբեջանի հասցեին «հակասում են ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների ոգուն»։
