«Այսօր մի մեթոդ են ընտրել՝ մատնությունը, «գործ տալը»...»
Առաջներում իշխանության աչքը մտնելու համար շատերը դիմում էին տարբեր մեթոդների. վազում էին մամուլի ակումբներ, լրատվամիջոցներին հարցազրույցներ էին տալիս ու գովում էին իշխանությանը, առիթ-անառիթ հրապարակավ քծնում էին կամ լռում ու չէին դատապարտում այն երևույթները, որոնք դատապարտելի էին: Պարզ է՝ այդպես էին վարվում՝ ակնկալելով իշխանությունից ստանալ իրենց ուզածը: Նման մեթոդները հիմա այնքան անմեղ են թվում, երբ տեսնում ես, թե այսօր ինչի են ունակ մարդիկ իշխանության աչքը մտնելու համար: Այսօր մի մեթոդ են ընտրել՝ մատնությունը, ,,գործ տալը,, քանի որ այդ քստմնելի մեթոդը խրախուսվում է վերից: Ստուկաչների, մատնիչների խավ են ձևավորում: Ինչպիսի՜ թավշյա ձեռքբերում... Գրել է Կիմա Եղիազարյանը
