Պոպուլի՞զմ, թե՞ ռեալ իրագործվող ծրագրեր. Երևանի ավագանու ընտրություններին կկրկնվե՞ն անցյալի սխալները. Քննարկում են թեկնածուները (video)
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը չի բացառում, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված ուժերն իրենց ծրագրերում ոչ իրատեսական, ռոմանտիկ կետեր կներառեն: Այսօր այդ մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Իմ քայլը» դաշինքից Նարինե Թուխիկյանը ևս անխուսափելի է համարում պոպուլիզմի դրսևորումներն առաջիկայում. «Քո ծրագրերի մեջ պետք է ունենաս ռոմանտիզմը, որ գնաս դրա հետևից, բայց բոլորս էլ շատ հոգնած ենք խոսքերից, որոնք չեն վերածվում գործի»: Մանրամասները՝ տեսանյութում
