Քոչարյանի անձնագիրը պահող պաշտոնատար անձանց դատի կտան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ անօրինական է, երբ վարույթ իրականացնող մարմինն իր մոտ է պահում Քոչարյանի անձնագրերը: «Անկախ նրանից, քրեական հետապնդումը կդադարեցվեր, թե չէ, նույնիսկ եթե մենք ընդունեինք, որ հետապնդումը լրիվ իրավաչափ է և մեղադրյալի կարգավիճակում գտնվելու փաստը իրավաչափ է, նույնիսկ այդ դեպքում, քանի որ չկա խափանման միջոց, անձը հաստատող փաստաթուղթը չի կարող պահվել վարույթն իրականացնող մարմնի մոտ: Իսկ դա պահելը ուղղակի օրենքի խախտում է, ինչը պետք է առաջացնի հետևանքներ: Մենք կքննարկենք նաև որոշ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Սա այն հարցն է, որ ցանկացած իրավաբանի դիմեք, նույն պատասխանն է տալու», - ասաց փաստաբան
