Ով մեզ հետ չէ սև է՞, թե տականք

Երեկ Նիկոլ Փաշինյանի թիմը Երևանի ավագանու ընտրությունների համար կազմակերպված դրամահավաքով տվեց ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, որն այլ բառով, քան խայտառակություն կամ հակահեղափոխության հող անվանել չի կարելի։ Թվում էր, թե սիրո եւ համերաշխության մթնոլորտում Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո երկրում պետք է հաստատվեր նույնպիսի մթնոլորտ՝ հանրային համախոհության, համերաշխության, արժանապատվության, սակայն Նիկոլ Փաշինյանի թիմում երեք ամիս անց որոշել են հասարակությանը բաժանել «սեւերի» եւ «սպիտակների», պարզվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի` «ով մեզ հետ չէ` տականք է» թեզը շարունակում է ամենակենսունակը մնալ նաեւ Նոր Հայաստանում։ Խոսքը, անշուշտ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթի մասին է, որը լուրջ մտահոգություններ է ծնել նույն հեղափոխական ինտելեկտուալ զանգվածների վրա։ Համացանցը ծանրացել է այդ վրդովմունքից։ Մարությանը նշել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, և ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա», ասել է նա շարունակելով․«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ՝ այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետեւ մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»։ Կարգին Հայկոյի այս ելույթը, դրանում արտահայտված շեշտադրումները որևէ առնչություն չունեն հեղափոխության արժեքների, հատկապես այդ արժեքները կյանքի կոչելու այս իշխանության վստահեցումների հետ։ Եթե պետության ամենաքաղաքական պաշտոնին հավակնող մարդը դեռ իշխանություն չվերցրած հայտարարում է, թե «մեր դեմ խաղ չկա», ապա նա ոչ միայն չի տարբերվելու նախորդ իշխանություններից, այլ մի բան էլ դառնալու է նրանցից վատը։ Միանշանակ է, որ սա Հայկոյի անձնական տեսակետը չէ, նրա սեղմ պատկերացումների արտացոլանքը, թե քաղաքականությունը պարզունակ սիթքոմ է՝ հերոսով և հակահերոսով, այլ ազգը հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելու փաշինյանական թեզի տրամաբանական շարունակությունը։ Կարգին Հայկոն էլ իր տեղում, իր ձեւով՝ մի քիչ փնթի, մի քիչ անգրագետ, քաղաքականությունից անչափ հեռու ձեւակերպումներով առաջարկում Երեւանը բաժանելի «սեւերի» ու «սպիտակների»։ Այնպես որ եթե Հայկոյի ելույթը չի գրվել վարչապետի կաբինետում, ապա գրվել է այդ կաբինետում մշակվող տեսլականի շրջանակներում։ Ակնհայտ է, որ հասարակության գիտակից հատվածը , իսկ Երեւանի էլեկտորատում գերակշռում է հենց այդ հատվածը, նման ելույթից հետո գերադասելու է տեղավորվել «սեւերի» շարքում, միայն թե չունենալ մի քաղաքապետ, որը դեռ չընտրված հասարակությանը տարանջատելու եւ «մեր դեմ խաղ չկա» սպառնալու գործով է զբաղված։Ի դեպ, Հայկոյի ելույթին արձագանքել է նաեւ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․«Այ գավառական ծաղրածու, Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որեւէ մեկն իրավունք չունի դասելու երեւանցիներին սեւերի եւ սպիտակների:Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը եւ ցածր բարոյականությունը: Երկրի եւ քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ եւ հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ եւ հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է»: Իհարկե, ով խոսի, ՀՀԿ-ն պիտի լռի հասարակությանը անջրպետելու հարցում, քանի որ տասնամյակներ շարունակ նախորդներն էլ նույնն են արել, միայն թե ճոռոմ խոսքերի ու հասարակության աչքին թոզ փչելու քողի ներքո։ Անի Սահակյան  

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am