Դավիթ Սանասարյանն ինչ կապ ունի «Սորոս»-ի հիմնադրամի հետ
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սխալ է համարում իր անունը «Սորոս»-ի հիմնադրամի հետ կապելը: «Դա անհիմն ցեխոտելու պրոցես է եղել, ինչին ես ժպիտով եմ պատասխանում: Այդ անվան հետ ինձ կապելն առնվազն սխալ է: Ես կողջունեմ բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր դրամաշնորհ են ստացել ու իրենց գործն են կատարել: Բայց ես երբևիցե դրամաշնորհ չեմ ստացել որևէ ծրագիր անելու համար»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
