Ի՞նչ հայտարարի եկան Արմավիրի մարզպետն ու խաղողագործները

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպել է խաղողի մթերման ցածր գներից դժգոհ խաղողագործների հետ։ Հանդիպմանը խաղողի մթերման ցածր գների դեմ բողոքող արմավիրցի խաղողագործներից մեկը խնդրի լուծման 3 տարբերակ է առաջարկել։ «Առաջին տարբերակը՝ թող ոնց գործարանները սեփականաշնորհել են, այնպես էլ հետ առնեն ձեռքներից, սա ուտոպիստական լուծում է։ Երկրորդ՝ թող պետությունը իր միջոցներով ալտերնատիվ մրցակցային գործարաններ սարքի, հիմա մրցակցություն չկա. սա նույնպես ուտոպիստական է։ Երրորդը՝ Վրաստանի նման. պետությունը սուբսիդավորում է խաղողի գինը, եթե գործարարը տալիս է 140 դրամ, պետությունը սուբսիդավորի մնացած 20 դրամը։ Մոտավոր հաշվարկով, եթե 100 հազար տոննայի մթերում ունենք, 20 դրամը եթե սուբսիդավորի, անում է 2 միլիարդ դրամ: Որ ասում են՝ 200 հազար տոննա խաղող կա, սուտ են ասում։ Հայաստանում խաղողի տեխնիկական սորտի բերքատվությունը 80–100 հազար տոննա է՝ լավագույն տարիներին։ Դրանք դրսից ներկրվածների հաշվին ուռճացված թվեր են։ Հետո հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց Հրաչ Բերբերյանը, սամազվանեցի մեկը, ասաց, որ խաղողի բերքը աննախադեպ է։ Կոնկրետ մեր գյուղում, որն ավանդական խաղողագործության գյուղ է, բերքի 70 տոկոսը չկա՝ հիվանդությունների եւ կարկտահարության պատճառով», -պարզաբանեց արմավիրցի խաղողագործը։ Ինչպես հայտնի է, Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման սակագինն այս տարի սահմանել է 1 կիլոգրամի համար 140 դրամ, իսկ Պռոշյանի Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը՝ մինչև սեպտեմբերի 3-ը, 1 կիլոգրամ խաղողը մթերել է 160 դրամով: Սակայն սեպտեմբերի 4-ին գործարանը հրաժարվել է սահմանված սակագնից՝ հայտարարելով, որ խաղողը մթերելու է 140 դրամով: Հանդիպման ժամանակ մարզպետը լսել է խաղողագործների դժգոհություններն ու առաջարկությունները` վստահեցնելով, որ նրանց մենակ չի թողնելու ստեղծված իրավիճակում. «Ես` որպես Արմավիրի մարզպետ, հայտարարում եմ, որ այն գյուղացին, որն ունի պայմանագիր տնտեսվարող սուբյեկտի հետ, որտեղ կա հստակ ֆիքսված գին, մենք մինչև վերջ գնալու ենք, որ գյուղացին մթերի այդ գնով։ Մնացածն աշխատանքային պրոցես է, և մենք փորձելու ենք լուծումներ գտնել»:

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Դուք մտածում էիք՝ Ադրբեջանը մեր կողմի՞ց է․ Արցախի կորուստը մեզ համար կատաստրոֆիկ է․ ռուս քաղաքագետ (video) «Նիկոլն ո՞վ ա, հա՞յ ա ասում են՝ տատը թուրք ա. ինքն ինձ պետք ա՞, որ հանդիպեմ». մասիսցի (video) «Նիկոլը զզվացնելու է ու իրենից զզվել են․ ի՞նչ եղավ Նիկոլի խորոված փարթիին»․ Էդիկ Անդրեասյան (video) Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ. ԱԱԾ պահեստազորի սպաների միության առաջարկները 8% վարկանիշ ունեցող առաջնորդը չի հաղթում. առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times «Թե քաղաքական, թե հասարակական մակարդակում համերաշխության առաջնահերթությունը անհրաժեշտություն է. այստեղ է, թերևս, կարևոր համաներման գաղափարը». Հակոբ Բադալյան «Դու ո՞վ ես, ինչի՞ էկար, արա՛, դե տանջում ես մեզ՝ շան բաժին ես մեզ սարքել»․ կարծիքներ՝ Մասիսից (video) Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Ռուսաստանը պետք է հասկանա՛՝ Թուրքիան վտանգավոր է նաև մեզ համար․ ռուս քաղաքագետը մանրամասնում է (video) Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը. Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 կուսակցությունները համատեղ դիմել են ԵՄ ղեկավարությանը Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը «Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը». Վահե Հովհաննիսյան Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am