Մահվան երթով վրաերթ Տավուշի մարզում. վարորդը փախուստի է դիմել

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվաում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով տղամարդ է՝ տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոսստիկանապետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի և Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Էդիկ Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու, վրաերթ կատարողին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ Սուրիկ Խաչատրյանն էր: *** 05/09/2018 08։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, բաժնի պետ Ս. Բադիրյանի գլխավորությամբ ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, Տավուշի մարզի Սևքար գյուղում հայտնաբերել են վրաերթ կատարողին, ով Դիլիջանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Մարկոսյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Ոստիկանները հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 34 FՍ 701 համարանիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածը նախնական դաս էր. Վարդան Ոսկանյան В Средиземном море у берегов Мальты горит российский LNG-танкер Arctic Metagaz «Լա՛վ նայեք՝ոնց Նիկոլն այ էս պեռաշկին է կիսում,նույն ձև Հայաստանն է կիսում ու ուտում»․Վահե Մովսիսյան (video) «Трампизм», судя по всему, пришел к своему логическому концу Նիկո՛լ, կուկուռուզ ծամելու փոխարեն, Սումգայիթի ու Բաքվի հայերի վերադարձից խոսիր․ Տիգրան Չոբանյան (video) Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում Աննան լուրջ գաղտնիք գիտի, որ Նիկոլին բունկեր կգցի. Արմենուհի Կյուրեղյան (video) Американский план Б в Иране Իրանի փոխարտգործնախարարը հերքել է Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկությունները Вы видели снимки страшной трагедии в иранском городе Минаб․․․ Սասուն Միքայելյա՛ն, դու շարքային դավաճան ես, քեզ հետ դավաճանի պես են վարվելու․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ո՞ր օրենքով էր Աննա Հակոբյանը ձեզ հետ ապրում Կառավարական տանը․ Փաշինյանի արձագանքը (video) Կոնկրետ աջակցություն՝ ՔՊ-ական պատգամավորի բիզնեսին Ադրբեջանը զորք է տեղակայել Իրանի սահմանի երկայնքով По западным блогам расходится статья политолога Федора Лукьянова, главреда издания "Россия в глобальной политике" Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը. Ստեփան Դանիելյան Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու. Ֆարմանյան #ՈՒՂԻՂ․ «Կոռուպցիայի մեջ թաթախված Աննան լաց եղավ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Իտալիան ռազմածովային ուժեր կուղարկի Կիպրոս Պայթյուններ Դոհայում ու Մանամայում. իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ Ձեր եղբա՞յրն էլ է ԿԳԲ-ի գործակալ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Հայ-իրանական առևտուրն ու տնտեսական կապերը. ինչ սպասել․ «Հետք» Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչո՞ւ «բզեցիք» Արտաշատի քաղաքապետին, երբ խոսում էր Արամ Հովհաննիսյանի շենքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am