Զինված հարձակում Երևանում. կրկին թալանել են «Վիվարո» բուքմեյքերական կետը
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված անհայտ անձը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ կասկածյալը, մտնելով ներս, զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Նշենք, որ Ավան վարչական շրջանում գործող տվյալ բուքմեյքերական կենտրոնը նույն եղանակով թալանվել է նաև այս տարվա հուլիսի 30-ին և հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ:
