Ով ասում է՝ Ծառուկյանի մարդիկ մարտի 1-ին դուրս են եկել ժողովրդի դեմ, անբարոյական ընտանիքից է. Գագիկ Ծառուկյան (video)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով հարցին, եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ում կընտրի, նա հարցով պատասխանեց. «Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ»: Լրագրողի պարզաբանմանը, որ նա արդեն հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն ու մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, Ծառուկյանը պատասխանեց. «Թող մասնակցի, տեսնենք, ցավդ տանեմ: Ես այսօր իմ գործընկերների հետ եմ, մենք աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնենք: Ես կընտրեմ ինձ»: Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, նա ասաց, որ այսօր իրավաբանական հարցերին իրավունք չունի պատասխանելու:
