Ինչ պաշտոն են առաջարկել Ստյոպա Սաֆարյանին
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե իրեն առաջարկվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ «Ո՞վ է այդպիսի լուրեր տարածում։ Չկա նման բան։ Ես ապշած եմ, թե այդ թեման որտեղից է հայտնվել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Ս. Սաֆարյանը։ Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
