Սպայկա ՍՊԸ-ի գործով որոշում է կայացվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող Սպայկա ՍՊ ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ: Քրեական գործով որոշում է կայացվել Սպայկա ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակիայնության հետ կապերի բաժին
