Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը:
Ժառանգության ծրագիրը ներառում է հատվածներ, որոնք վերաբերում են քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարմանը, համատիրությունների եւ քաղաքի զարգացման ծրագրերին, բնապահպանությանը, առողջապահությանը, կրթությանն ու մշակույթին, խաղաղությանն ու պաշտպանվածությանը, օրինական ու պատասխանատու կառուցապատմանը, անօթեւանության բացառմանն ու աշխատատեղերի բացման հրամայականին, մարդավայել կոմունալ սպասարկմանը եւ որակյալ հանրային ծառայություններին, բարեկարգ, լուսավոր փողոցներին ու ասֆալտապատ ճանապարհներին, հարմարավետ, մատչելի հանրային տրանսպորտին եւ բարենպաստ գործարար միջավայրին:
Հրապարակման առթիվ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կոչ արեց անմիջապես իրականացնել Երեւան քաղաքի գույքագրման բազմաոլորտային վերլուծականը`ընդերքից մինչեւ նրա իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր տիրույթ, տարածք ու ծավալ:
«Երեւանը ողջ Հայկական աշխարհի սիրտն ու նյարդային համակարգն է, եւ մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի մեր հին ամրոցը դառնա համաշխարհային կարգի ժամանակակից մայրաքաղաք», – ասաց Հովհաննիսյանը:
«Ժառանգություն»կուսակցության լրատվական ծառայություն
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը