Արաքի ատոմային ռեակտորի ապամոնտաժման ավարտի մասին լուրերը հերքել են
Gazeta –ն՝ վկայակոչելով IRNA գործակալությունը փոխանցում է ,որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Արաքում ատոմային ռեակտորի կենտրոնական հատվածի ապամոնտաժման մասին տեղեկությունները: «AEOI-ն պետք է ավարտի համաձայնեցված գործողությունները, մինչեւ դրանց իրականացման ժամկետի ավարտը, ինչպես կարգադրել է գերագույն առաջնորդը։ Այդ կապակցությամբ որոշ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել, սակայն ռեակտորի կենտրոնական հատվածի ապամոնտաժումը չի ավարտվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
