«Ես էլ չեմ երևալու». ԱԱԾ տնօրեն
Ոչ թե ԱԱԾ-ն վերջին շրջանում հանգիստ է, այլ չի հրապարակում իր կողմից իրականացվող բացահայտումները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
“Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը: Բայց ստեղծված իրավիճակից ելնելով՝ սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր, և հրապարակայնությունը շատ-շատ էր: Կամաց-կամաց, խնդրում եմ սովորեք, որ ես էլ չեմ երևալու, ինտերվյու չեմ տալու: Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելի սահմանում”,- ասաց Վանեցյանը:
