«Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ». Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով հարցին, եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ում կընտրի, նա հարցով պատասխանեց. «Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ»: Լրագրողի պարզաբանմանը, որ նա արդեն հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն ու մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, Ծառուկյանը պատասխանեց. «Թող մասնակցի, տեսնենք, ցավդ տանեմ: Ես այսօր իմ գործընկերների հետ եմ, մենք աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնենք: Ես կընտրեմ ինձ»: Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, նա ասաց, որ այսօր իրավաբանական հարցերին իրավունք չունի պատասխանելու:
