Գագիկ Ծառուկյանը ներողություն կխնդրի, եթե...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հանդիպում է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ:Կան խոսակցություններ կաշառք բաժանելու մասին. ես որեւէ մեկին այդպիսի բան ասած, հանձնարարած չկամ, դրանք ավելորդ խոսակցություններ են: նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Թիմային աշխատանք է, 15 օր պետք է աշխատենք: Ով խոսում է ավել պակաս, նրանք մեր թշնամիներն են: Չկա այդպիսի բան: Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է: Երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, մենք կողմ ենք քվեարկելու: Կաշառք տվողը պետք է ձերբակալվի եւ պատասխանատվության ենթարկվի: Եթե մեկը կարա ասի՝ Ծառուկյանն ասել է՝ գումար բաժանեք, որ մեզ շատ ձեն բերեն, ես կասեմ ներողություն: Եթե այդպիսի բան լինի, ես եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»,-հայտարարեց Ծառուկյանը:
