Հասել ենք աբսուրդի թատրոնի. Տիգրան Աթանեսյան (video)
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա ընկերների վերաբերյալ քննվող քրեական գործով վկաները քննչական մարմիններում բռնության են ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Չկա գեթ մեկ վկա, ով մատնացույց կանի, որ Դավիթն ինչ-որ հակաօրինական գործողություն է կատարել»,-նշեց նա՝ հավելելով, որ վաղուց նման ծիծաղելի «կարված» գործ չի տեսել: Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել մեկ անձի ցուցմունքի հիման վրա` հիմնված անանուն մի ահազանգի վրա, որը կատարվել է Երեւան քաղաքի ոստիկանության վարչության շենքի առջեւի մասում գտնվող տաքսոֆոնից:
