Ես կընտրեմ քաղաքապետ նրան, ով իմ բարձրացրած խնդիրներին պատրաստ է լուծում տալ. Դավիթ Գասպարյան (video)
Գրականագետ Դավիթ Գասպարյանն, այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մի շարք «առաջադրանքներ» հանձնարարեց Երևանի ապագա քաղաքապետին: Դավիթ Գասպարյանի խոսքով՝ նա քաղաքապետ կընտրի նրան, ով պատրաստ է իր բարձրացրած խնդիրներին լուծում տալ. «Կարծում եմ՝ Երևանում պետք է բացել արևմտահայերենի ուսուցման դպրոց. չինարենի, անգլերենի, ռուսերենի խորացված ուսուցման դպրոցներ ունենք, բայց արևմտահայերենի ուսուցման չունենք: Հայաստան վերջին տարիներին մեծ թվով սիրիահայեր են եկել, և մենք պետք է մեր դռները լայն բացենք նրանց առջև: Բացի այդ՝ արևմտահայերենը մեռնող լեզու է համարվում, ուստի առաջարկում եմ նաև Սահմանադրության մեջ ավելացնել՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է` գրական արևելահայերենն ու արևմտահայերենը»: Դավիթ Գասպարյանն առաջարկում է նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը վերանայել:
