Ականջներիդ օղ արեք. իմ քաղաքի վրա ղումար խաղալը շատ ծանր կնստի ձեզ վրա. Հրանտ Վարդանյան (video)
«Ականջներիդ օղ արեք՝ Երևանի վրա «ղումար» խաղալը շատ ծանր կնստի Ձեզ վրա»,- Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք` Երևանի քաղաքապետի ընտրությանը: Նրա կարծիքով՝ ընտրությունը պետք է ոչ թե հիմա, այլ ԱԺ-ն ձևավորելուց հետո անցկացնել, քանի որ նորմալ պատրաստվել է պետք դրանց: «Ես դեմ եմ ընտրությունների՝ հապճեպ անցկացմանը, քանի որ հիմա ոչ քաղաքապետի թեկնածուներն են պատրաստ, ոչ էլ մենք ենք հասկանում՝ ինչ են նրանք ուզում և առաջարկում: Մի տեսակ նեղանում եմ, որ իմ սիրելի քաղաքին մատների արանքով են նայում: Խնդրում եմ՝ լուրջ վերաբերվել, և թող ոչ ոք չփորձի դիվիդենդներ հավաքել քաղաքի վրա»,- ասաց Վարդանյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
