Բելգիան փակել է Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Բելգիան փակել է Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունները։ Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո փակվել են Անկարայում Բելգիայի դեսպանատունը և Ստամբուլում Բելգիայի գլխավոր հյուպատոսությունը։ Այս մասին հայտնել են լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրները։ Չեղյալ են հայտարարվել այսօր և վաղը ծրագրված վիզային ընթացակարգերը։
