Թուրք վերլուծաբան․ «Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել»

Թուրքիան մտադիր է Նախիջևանում ռազմական բազա հիմնել։ Այս մասին գրում է թուրքական «Sözcü» թերթի սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլըն Թուրքիայի արտաքին հարաբերությունների մասին իր հոդվածում։ Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիայն հայտարարությանը, թե Ռուսաստանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է։ Գյուրջանլըն նշում է, որ Թուրքիան և Ռուսաստանը իրենց տարածաշրջանային դիրքի և հզորության պատճառով մշտապես մրցում են, թե ով ավելի շատ ազդեցություն կունենա տարածաշրջանում։ Այդ պատճառով հավանական չի թվում, որ միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող երկրները կարող են գործընկերներ լինել։ Հեղինակի խոսքով, եթե նախկինում այդ ազդեցության պայքարը վերաբերում էր միայն Միջին Ասիային, ապա այժմ այդ տարածաշրջանն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև Իրանը, Իրաքը, Սիրիան։ Մասնավորապես, ըստ հեղինակի, Ռուսաստանն իրական ռազմավարական գործընկերություն է վարում Իրանի հետ, որոշակիորեն ներկայացված է և իր ազդեցությունն ունի Սիրիայում, ինչպես նաև՝ ներգրավված է հյուսիսային Իրաքում բնական գազի և նավթի արդյունահանման, գազատարների կառուցման նախագծերում։ «Մինչ Թուրքիան դուրս է մղվում տարածաշրջանից, Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերը։ Ինչ վերաբերում է Կովկասին, Ռուսաստանը ստանձնել է Հայաստանի հովանավորի դերը և հայտարարել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը նոր մակարդակի բերող պայմանագրի կնքման մասին։ Նման պայմաններում Մոսկվան և Անկարան որքանո՞վ կարող են համագործակցել։ Ի վերջո, վերջին շրջանում Անկարայում խոսակցություններ են պտտվում, որ Թուրքիան շատ կարևոր մի նոր քայլ է նախաձեռնում․ Սոմալիից և Կատարից հետո Թուրքիան պատրաստվում իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան հիմնել Նախիջևանում։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլինի մեր նոր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի արձագանքն այն լուրին, թե Նախիջևանում թուրքական ռազմաբազա է հիմնվելու»,-նկատել է տալիս թուրք վերլուծաբանը։ Աղբյուրը՝ ermenihaber.am

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am