«Կասկադյորական» ու խոշոր ավտովթար Երևանում

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գայի պողոտայի և Գյուլիքեխվյան փողոցի խաչմերուկում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Կարեն Շահգելդյանը իր վարած BMW մակնիշի 01 NN 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ հայտվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել CPS բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր էլ ասում էին, որ օպերատիվ է գործել շտապօգնության բրիգադը։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը Ձեզ համար պարզ չէ՞՝ Աննա Հակոբյանն ու Փաշինյանն ինչ կրոն ունեն․ ռուս քաղաքագետ (video) «Ո՞նց ենք մինչև հիմա ապրել. մեր հող ու ջրով չէ. ինչի՞ ես թուրքի հետ սահմանը բացում». մասիսցիներ (video) «Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև Արսեն Թորոսյա՛ն, դու հայ չե՛ս, դու․․․ Էդիկ Անդրեասյան (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ինչ են պայմանավորվել Պուտինի հետ (video) 18 տարեկան անփորձ երեխաներին սահման տանել չի կարելի․ մենք Եռաբլուր ունենք․․․ Գագիկ Ծառուկյան (video) «Նիկոլն Աննային բերման ենթարկեց, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Դուք մտածում էիք՝ Ադրբեջանը մեր կողմի՞ց է․ Արցախի կորուստը մեզ համար կատաստրոֆիկ է․ ռուս քաղաքագետ (video) «Նիկոլն ո՞վ ա, հա՞յ ա ասում են՝ տատը թուրք ա. ինքն ինձ պետք ա՞, որ հանդիպեմ». մասիսցի (video) «Նիկոլը զզվացնելու է ու իրենից զզվել են․ ի՞նչ եղավ Նիկոլի խորոված փարթիին»․ Էդիկ Անդրեասյան (video) Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ. ԱԱԾ պահեստազորի սպաների միության առաջարկները 8% վարկանիշ ունեցող առաջնորդը չի հաղթում. առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am