Կառավարությու՛ն, քնա՞ծ ես.3 ամիս է չեն աշխատում, աշխատավարձ են ստանում. Տիգրան Եղոյան (video)
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ֆերմեր Տիգրան Եղոյանը մեղադրեց նոր կառավարությանը Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարին աշխատավարձ տրամադրելու համար, այն դեպքում, որ վերջինս չի կատարում իր պարտականությունները. «9 միլիոն դրամ Եղեգիս խոշորացված համայնքին աշխատավարձ է գնում, որը ևս օրենքի կոպիտ խախտում է, քանի որ համայնքապետարանը փաստացի չի աշխատում: ԲՀԿ-ի կողմից առաջադրված մարզպետը նույնպես ոչինչ չի անում, և քանի որ Բագրատյան Սերգեյի դրածոներն են, փորձում են այսօր ընտրությունների հետ կապված խաղեր տալ»: Ֆերմերը նշեց, որ այս պահին ժողովուրդն ստորագրահավաք է իրականացնում և պահանջում Արատեսի վերաբնակեցում: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
