Արցախի նախկին վարչապետի ջերմագին խոնարհումն ընդդիմադիրների առջեւ
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն անկախության 27-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ժամանակ ընդգծված վերաբերմունք է ցուցադրել ընդդիմադիրների, հատկապես Հայկ Խանումյանի նկատմամբ, վերջինս հայտնի է Բակո Սահակյանի դեմ բողոքի ակցիաների կազմակերպմամբ։ Ներկաների պատմելով՝ Հարությունյանը-Խանումյան դուետը չեն թաքցրել ջերմագին շփումներն ու հարաբերությունները, Հարությունյանը նաեւ ընդգծված ողջունել է Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչներին, մասնավորապես ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։
