ԸՕ հայեցակարգը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով
Հրապարակը գրում է. «ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը եւ նոր ԸՕ հայեցակարգը կուղարկի Վենետիկի հանձնաժողովի գնահատականին։ Այս մասին մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ հստակ օր չմատնանշելով։ Նա ասել է, որ աշխատանքները դեռ ընթանում են, եւ վստահեցրել, որ գործընթացը սահմանված ժամկետներում է ընթանում»։
