Կոտայքի մարզպետը «տեռորի» է ենթարկում գյուղապետերին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Մելիքյանը, մեր տեղեկություններով, բանուգործը թողած ընկել է գյուղապետերի հետեւից։ Օրը մի քանի գյուղապետ է հրավիրում իր մոտ եւ ասում, թե չեն կարող միասին աշխատել, ու պետք է հրաժարական տան։ Երկու օր առաջ հրաժարական տվեց նաեւ Նոր Գեղի գյուղապետը, որը շուրջ երեսուն տարի պաշտոնավարել է եւ բնակիչները մեզ պատմեցին, որ սրտացավ ու հոգատար համայնքապետ է եղել, սակայն չի դիմադրել մարզպետի ճնշումներին։ Իսկ Պտղնիի գյուղապետը, երբ մարզպետն ասել է, թե չենք կարող միասին աշխատել, պատասխանել է․«Չենք կարող հրաժարական տուր», նա դեռեւս չի գրել իր դիմումը, բայց անորոշ է նաեւ նրա հետագա պաշտոնավարման հարցը։
