Երեւանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը, Հայելի ակումբում մեկնաբանելով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում այսօր կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, նշել է, որ իրեն համար սեւ եւ սպիտակ ուժերի գաղափարն ընդունելի չէ։«Սեւ եւ սպիտակ ուժերի գաղափարը, սպիտակ եւ կարմիր ուժերի գաղափարն ընդունելի չէ։ Այս տեսանկյունից չի կարելի ուղղակի շփոթել 1917 թվականի ռուսական հեղափոխությունը եւ 2018 թվականի հայաստանյան հեղափոխությունը։ Այս տարանջատումը ընդունելի չէ»,–նշեց նա։
Մհեր Շահգելդյանի համոզմամբ՝ «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը, Հայաստանին բերեց եթե ոչ կործանման, ապա՝ լրջագույն խնդիրների. «Հարգանքով վերաբերելով բոլորին՝ այս մոտեցումների հետ համաձայնել չի կարելի, քանի որ հենց «Մեր դեմ խաղ չկա», «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» այս մոտեցումներն են, որոնք ժողովրդավարությանը չեն համապատասխանում, իսկ մեր նպատակն է իրական ժողովրդավարություն, իրական բազմակարծություն ապահովելը»,–նշեց նա։
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը