Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Facebook -ի իր էջում գրել է.
«Արդյոք ի շրջանս յուր. Կարդացի ՔՊ-ի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքը․ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են․․․ մեր թիմի դեմը խաղ չկա»։
Հետաքրքիր է, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որոնք են «սև» ուժերը։ Հիշում եմ 90-ական թվականներին նման արտահայտության հեղինակին, ՆԳ նախարարար, հետագայում Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանին։ Մի՞թե հերթական անգամ պատմությունը կրկնվելու է։ ՔՊ-ի ավագանու ցուցակում ինձ համար համակրելի թեկնածուներ կան։
Կուզենայի նրանց կարծիքն իմանալ, արդյո՞ք նրանք համաձայն են այս ձևակերպման հետ։ Նրանցից է Նարինե Թուխիկյանը, անցյալ տարի «Խավարում» ցուցահանդեսի կազմակերպիչը։ Ցուցահանդեսի կարգախոսն էր՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի․․․»:
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը