Նաիրա Հարությունյանը նշանակվել է
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Նաիրա Հարությունյանը: Այս մասին Facebook - ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Վերջապես ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ունի պետ՝ ի դեմս լրագրող Նաիրա Հարությունյանի։ Այսուհետև կարող եք հարցերով դիմել նաև Նաիրային։ Շնորհավորում եմ և մաղթում բեղմնավոր աշխատանք»:
