Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mitsubishi Airtrek ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 48-ամյա Գոռ Խաչատրյանը իր վարած Mitsubishi Airtrek մակնիշի 41 DN 441 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքում՝ Իսրայելյան փողոցում՝ Սիսիանի անտառատնտեսության մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը, այնուհետև դարձի են բերել ավտոմեքենան: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սարմեն Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ.Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ալե՛ն, դու ժամանակին անգամ մսով պեռաշկի չէիր կարա ուտեիր, էդ ի՞նչ BMW-ից ես խոսում․ Վահե Մովսիսյան (video) Ստախոսնե՛ր․«Նիկո՛լ, մեր էրեխեքի արյունը լափել, խմել ,սպանել են․պատաախանն ո՞վ պիտի տա».սևազգեստ մայր (video) Իրանը որոշել է հստակ իր թիրախները․ Ինչու TRIPP-ը դեռ չի ռմբակոծվել․ Հայկ Նահապետյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ վատություն արեց Սամվել Կարապետյանին․ Արշակ Զաքարյան (video) Լարված իրավիճակ․ Ո՞նց թե՝ մի փորձեք, միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք կիրառեք․ Բագրատ Սրբազան (video) Իրանում պատերազմ է․ սրանք պիտի մի բան հասկանան․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը նյարդային վիճակում է, մոտ օրերս սուտը պայթելու է․ Տիգրան Չոբանյան (video) Գլխավոր դատախազը պետք է գա Բագրատ Սրբազանի գործով հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյանը՝ դատարանում (video) Նիկո՛լ, պեռաշկիդ կեր. Իրանը խփեց Ադրբեջանին, ի՞նչ զգուշացրեցին մեզ (video) Նախիջևանի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման Դուրս գալիս Արշակ Սրբազանին ասացի` «Վերադառնամ՝ այստեղ չլինես». Բագրատ Սրբազան (video) Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի բեկորներից 6 մարդ է վիրավորվել Հերոսի մայր՝ Լիդա Առուշանյանի ակցիան՝ դատարանի նիստերի դահլիճում (video) Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրվել է վարչական վերահսկողություն Փաշինյանի դիմաց թուղթ են դրել. ցնցումների մեջ է ընկել. Արմենուհի Կյուրեղյան (video) «ԹՐԻՓՓ-ը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին»․ Արմեն Այվազյան Նախիջևանի վրա Իրանի hարձակումը անպատասխան չի մնա․ Ադրբեջանի ՊՆ Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց «Բոշե՛ք, պեռաշկի լափելու փոխարեն, հասկացեք, որ Իրանում Հայաստանի ճակատագիրն է որոշվում». Չոբանյան (video) Трамп разрушает мировой порядок
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am