Արման Եղոյանը առևտրակնների բարձրաձայնած խնդրի մասին
Առևտրակնների բարձրաձայնած խնդրի մասին վարչապետին զեկուցվելու է այսօր, Aysor.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Շաբաթ օրը ՊԵԿ ղեկավարության հետ հանդիպում էր տեղի ունեցել, առևտրականները ներկայացրել են իրենց խնդիրները և ՊԵԿ-ն այսօր այդ խնդիրների մասին պետք է զեկուցի վարչապետին ու գտնեն լուծումներ», - նշեց Ա.Եղոյանը: Հիշեցնենք, որ առավոտից տոնավաճառների մի շարք առևտրականներ բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով վարչապետին ընդունել իրենց: Նրանք նշում են, որ դժգոհ են մաքսազերծման գներից:
