Կրակոցներ Բաղանիսի եւ Ոսկեվանի ուղղությամբ. միջդիրքային տարածքում հրդեհ է բռնկվել
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի ուղղությամբ երեկ` սեպտեմբերի 2-ին կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Նա նշել է, որ կրակոցների հետեւանքով հրդեհ է բռնկվել միջդիրքային տարածքում, որը մինչեւ գիշեր շարունակվել է:
