Առինջ մոլի աշխատակիցները հանդիպում են պահանջում վարչապետի հետ
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Առինջ մոլի աշխատակիցները՝ պահանջելով հագուստ ներկրողների համար նվազեցնել մաքսային վճարները: Նրանց խոսքով՝ քաշի համար մաքսազերծման գները թանկացել են, մեկ կգ համար հասնելով 4.5 դոլար: «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով ակցիայի կազմակեպիչն է, ասաց, որ սուս ու փուս կկանգնեն կառավարության շենքի մոտ, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջնի: Արմեն Ներսիսյանը բոլոր տոնավաճաների աշխատակիցներին կոչ արեց գալ կառավարության շենքի մոտ ու միանալ ակցիային:
