Ռոբերտ Քոչարյանը նյարդային խաղ է սկսել ՀՀԿ-ի հետ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նյարդային խաղ է սկսել Հանրապետական կուսակցության, ինչու ոչ՝ նաեւ Սերժ Սարգսյանի հետ: Մի քանի օր առաջ մոսկովյան լրատվամիջոցին տված հարցազրույցում նա մեղադրանքներ էր հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին՝ ասելով, որ եթե չլինեին նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, որոնք պետք է ապահովեին երրորդ նախագահի երրորդ ժամկետը, ապա այսօր նման իրավիճակ չէինք ունենա: Ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը Սարգսյանից իր վրեժն էր հանել այն բանի համար, որ վերջինս իշխանությունը չցանկացավ փոխանցել իրեն, գուցեեւ հակառակ տասը տարվա վաղեմության պայմանավորվածության: Եւ ահա, երկրորդ նախագահը շարունակում է հետաքրքիր խորհրդավորություն պահել ՀՀԿ-ի հարցում, նա չի բացում խաղաքարտերը այդ կուսակցության հետ, միեւնույն ժամանակ թեթեւակի խայթոցներ է հղում: «Սպուտնիկ Արմենիա» -ին տված հարցազրույցում Ռռոբերտ Քոչարյանը հայտարարում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, բայց թե ինչ ձեւաչափով, նա չի մանրամասնում։ <<Դեռևս վաղ է խոսել ձևաչափի մասին։ Դեռ երկար ժամանակ կա, և բավական դինամիկ փոփոխվում և փոփոխվելու է իրավիճակը։ ։ Հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը և ընտրողների այն զանգվածը, որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը>>,- ասել է նա՝ ակնարկելով, որ ոչ թե ինքն է ձեռ ու ոտ ընկած թիմ ձեւավորոմ, այլ հենց իր շուրջն է այն ձեւավորվում: Շարունակելով խոսքը նա հստակ հայտարարում է, որ իր հույսը դնում է նախեւառաջ իր վրա: Մասնավորապես, հարցին, թե ինչպես է դիտարկում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հնարավոր աջակցությունը, Քոչարյանը պատասխանում է, որ դիտակում է, որ կդառնա ընդդիմադիր բեւեռի կենտրոն, սակայն շարունակում. <<Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու հնարավորությունը` դաշինքներ կազմելու կամ տեղից շարժելու այն գործընթացները, որոնց մասին դուք ասացիք>>: Ակնառու է, որ Քոչարյանը չի հրաժարվել իր սովորույթներից եւ հպարտորեն չի խոնարհվում իր մենության մեջ՝ ՀՀԿ-ին ասելով, որ չի դիտարկում իրեն որպես քաղաքական հենարան եւ իր շուրջն ակամայից ձեւավորվելու է ընդդիմադիր բեւեռ: Սա գուցե բացատրվում է այն հանգամանքով, որ ինչպես Բբոլորը, առավելապես Քոչարյանը, հաշվարկում է, որ ՀՀԿ-ի վրա հենվելն այնքան էլ հուսալի չէ, եթե չասենք ընդհանրապես ոչ ապահով, քանի որ այդ կուսակցությունն այնքան է վարկաբեկվել, որ այլեւս որեւէ մեկի համար հենարան ծառայել չի կարող, բայց մյուս կողմից՝ ինչ ունի Քոչարյանը: Նա էլ քաղաքական կապիտալի տեսանկյունից առանձնապես նախանձելի դիրքերում չէ: ԲՀԿ-ն ի դեմս Գագիկ Ծառուկյանի շարունակում է ընդհատակում մնալ եւ անտեսել Քոչարյանի վերադարձը: Բոլոր դեպքերում հրապարակային մակարդակում ՀՀԿ-ականները խուսափում են կարծիքներ հայտնելուց եւ ՀՀԿ-ականների ու ՀՅԴ-ականների պես չեն շտապում աջակցություն հայտնել: Իսկ Քոչարյանի առաջ քաշած թեզը ոչ միայն կենսունակ չէ, այլեւ ապաքաղաքական: Երկրորդ նախագահը թերեւս կարծում է, որ իր շուրջ համախմբված անհատներով կարող է քաղաքական լուրջ հավակնություններ ունենալ, բեւեռ ձեւավորել, սակայն նա պետք է դասեր քաղի պատմությունից՝ վերհիշելով իր հայտնի կարգախոսի ոչ կենսունակությունը՝ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է, ու ըստ այդմ կուռ թիմ ձեւավորի, տարածքներում կառույցներ, որով կկարողանա մրցակցել առաջիկա ընտրություններին: Հարցազրույցի կարեւոր դրվագներից մեկն էլ ,իհարկե, արտաքին քաղաքականության քոչարյանական տեսլականի հիշեցումն էր, որը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ պահպանվել է, ինչպես տասը տարի առաջ էր, այդ տեսլականում կարմիր թելի պես ձգվում է հավատարմությունը Ռուսաստանին եւ ոչ մի շեղում այդ գծից: Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am