Շանթ Հարությունյանը բանտից պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Շանթ Հարությունյանի կոչը բանտից, որն ուղղված է Հայաստանի հանրությանը։ «Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը։ Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն։ Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը։ Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում կուտակված են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որի հետևանքով էլ տեղի ունեցավ և հաղթանակեց համաժողովրդական շարժումը։ Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կուտակված խնդիրների լուծման քայլերը տեսանելի դարձնել ժողովրդին։ Կուզեի նաև զգուշացնել երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին։ Երկրի ներքին անկայունությունից ցանկանալու է օգտվել ոչ միայն ՀՀ արտաքին թշնամին, այլև Հայաստանի ոխերիմ դաշնակիցը։ Պարզաբանեմ միտքս․ Երբ, որևէ հետխորհրդային երկրում տեղի է ունենում այսպես կոչված «հակառուսական» հեղափոխություն, Ռուսական կայսրությունը տվյալ երկրին և ժողովրդին հայտարարում է իր թշնամին և պայքար սկսում դրա դեմ։ Իսկ եթե հեղափոխությունը չի կրում այսես կոչված «հակառուսական» բնույթ (ինչպես մեր հայկական թավշյա հեղափոխությունը), սակայն վայելում է համաժողովրդական մեծ վստահություն և սեր, այնուամենայնիվ, նույն Ռուսաստանը միևնույն է այդ ուժերին չհամարելով թշնամի, չի էլ ցանկանում համարել բարեկամ և դաշնակից՝ ձգտելով այդ առաջնորդներին դարձնել խամաճիկ։ Որևէ առաջնորդի իր կամակատարը դարձելու համար դիմում է ամենանենգ դավերի՝ սեպ խրելով համաժողովրդական սեր վայելող առաջնորդի և ժողովրդի միջև․ այդպիսով առաջնորդին զրկելով համաժողովրդական հենարանից։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ զարգանալու են հայ-ռուսական հարաբերությունները, միևնույն է, Կրեմլը փորձելու է հարկադրական երկընտրնաքի առջև կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին՝ ստիպելով նրան կա՛մ ոստիկանական միջոցներով պաշտպանել ներքին կայունությունը, կորցնելով հեղինակությունը սեփական ժողովրդի մոտ, կա՛մ դիմել հրաժարականի։ Երկու տարբերակն էլ ձեռնտու է Կրեմլին։ Այս տարբերակներից ոչ մեկը ոչ միայն ձեռնտու չէ Հայաստանին, այլև դա կլինի ամենարագ ճանապարհը Հայստանի կործանման։ Հայ ժողովրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները։ Սա է գլխավորը այսօր»։ Շանթ Հարությունյան, Վարդաշեն ՔԿՀ․ 17 Մայիսի 2018թ․

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am