Առկա է հեղափոխությունը արժեզրկելու ռիսկ. ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը Facebook-ի իր էջում ուշագրավ գրառում է արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ Նշենք, որ Բրուտյանը հատուկ ընդգծել է՝ գրառումը իր անձնական կարծիքն է։ * * * Փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին Հեղափոխության շարժառիթների և դրա համար հիմք հանդիսացած հասարակական դժգոհությունների նշանակալի պատճառներից է եղել հանրային կառավարման համակարգի գործունեությունը և հանրային ծառայությունների ցածր որակը. 1. Իշխանության և քաղաքացիների խզում՝ պետության օտարում հանրությունից. իշխանության մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) նպատակների (իրական կամ թաքնված) և իրականացվող գործողությունների ու պետության, հասարակության և ազգային շահի միջև խզումը և փոխադարձ անվստահությունը: Հանրային թյուր ընկալում՝ «պետությունը պարտավոր է, բայց պետության կողմից հարկադրանքի որևէ միջոցն անթույլատրելի է»: Քաղաքացու դժգոհության առարկան հաճախ ոչ թե երևույթն է, այլ այդ երևույթի մեջ իր չլինելը: Եզրահանգում. իշխանության մարմինները և պաշտոնատար անձիք առանձին դեպքերում (հիմնականում) համարժեք և կարողունակ (կոմպետենտ) չեն: Ակնհայտ չէ ՀՀ կառավարության, և մասնավորապես առանձին կառավարման մարմինների գործունեության և դրա արդյուքների իրապես փոփոխված և հասցեական` ՀՀ քաղաքացուն ուղղված լինելը: 2. Զուգահեռ իրականություններ և բացառություններ. Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կառավարման համակարգերին զուգահեռ գործում են այլ համակարգեր՝ արտաբյուջեներ, հիմնադրամներ, տարբեր կազմակերպաիրավական տեսակների ԾԻԳ-եր (ծրագրերի իրականացման գրասենյակներ (կազմակերպություններ)), ՊՈԱԿ-ներ (պետական ոչ առևտրային կազմակերպություններ), ՓԲԸ-ներ (պետական նշանակալի մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ) և այլն: Եզրահանգում. Տարատեսակ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությամբ գրեթե բոլոր համակարգերում առկա են ընդհանուր կանոններից տարբերվող բացառություններ, որոնք, հաճախ իրենց մանդատով գերազանցում են օրինաչափությանը: 3. Կանոնակարգային խնդիրներ և վարչարարություն. կարգավորումների բացակայության, թերի, ձևական կամ անհարկի բարդ լինելու հետևանքով ըստ հայեցողության վարչարարություն իրականացնելը: Եզրահանգում. առանձին դեպքերում կարգավորումները անտեղի և անիմաստ են, ինչպես նաև հնարավորություն են տալիս նույնանման հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ (մեկնաբանություններ) ու խտրական որոշումներ ընդունել: Առկա են կրկնվող, նաև իրար հակասող ընթացակարգեր և գործառույթներ: 4. Հանրային բարիքի կառավարում և վերաբաշխում. հանրային ռեսուրսների (բարիքի) վերաբաշխման, կառավարման ինստիտուտների, դրանց կառուցվածքի, պաշտոնների և աշխատանքային այլ պայմանների (ռեսուրսների) հանրային նպատակներին չհամապատասխանելը` կոնկրետ անձանց կամ դրանց խմբերի տնտեսական, քաղաքական կամ “կլանային” շահերին համապատասխանեցումը: Եզրահանգում. հանրային ռեսուրսների (բարիքի) վատնում կամ յուրացում, արդյունքում՝ հասարակության անդամների միջև եկամուտների բաշխման զգալի խզում և հետևաբար, բաշխման արդարության ընկալման դեֆիցիտ: 5. Պատժի անխուսափելիություն՝ ձևական պատասխանատվություն. հսկողական և վերահսկողական համակարգերը դեռևս ձևական և ընտրանքային են: Այս համակարգերը չեն երաշխավորում գործընթացների (համակարգերի) արդյունավետ (Effective), օգտավետ (Efficient) և խնայողաբար (Economy) լինելը: Հակառակը` դրանք հիմնականում կիրառվում են որպես “անհնազանդներին հնազանդեցնելու” միջոց: Եզրահանգում. «Բոլորը բոլորին հսկում կամ վերահսկում են, սակայն խախտումները և վատնումները չեն նվազում:» Հետևաբար՝ արժանահավատ և ամբողջական հսկողական ու վերահսկողական համակարգերը բացակայում են, իսկ գործող համակարգերը հիմնականում ոչ թե կանխարգելելու՝ այլ պատժելու նպատակ են հետապնդում: 6. Այլ…: Մտահոգիչ և վտանգավոր է այն, որ անգամ նոր կառավարության առանձին անդամներ/թիմեր դժվարությամբ են խիզախում իրականացնել համակարգային փոփոխություններ, հնարավոր է՝ իներցիոն կառավարման, սխալներ թույլ չտալու, «վատություն» չանելու և այլ պատճառներով: Ավանդույթի ուժով ձևավորված և գործող կառավարման համակարգը՝ հատկապես միջին և համեմատաբար ցածր օղակի ղեկավարությունը ինքնապաշտպանության և սեփական ներկայությունը արդարացնելու և/կամ որոշակի շահեր պաշտպանելու պատճառով ընդվզում ու ընդիմանում են համակարգային փոփոխություններին՝ կառավարման համակարգ հեղափոխության մուտքին: Առկա է նաև անուղղակի «ահաբեկում». եթե որևէ բան փոխենք ապա կլինեն ձախողումներ կամ՝ սկզբից թող մնացածը փոխվեն և հետո միայն մենք…: Սուտ է: Քանի որ՝ – անհրաժեշտ փոփոխություններ չանելու դեպքում ենք վտանգելու մեր երկրի ու երեխաների ապագան: – յուրաքոանչյուրը պետք է սկսի իրենից՝ անկախ ուրիշների վարքից: Եզրահանգում՝ Առկա է հեղափոխությունը արժեզրկելու ռիսկ՝ համակարգային փոփոխություններ չանելու դեպքում, քաղաքացին և գործարարը առօրյայում շարունակելու են բախվել ուռճացված և տձև ապարատի անհաղթահարելի պատնեշին ու կորցնելու են հավատը հեղափոխության նպատակների և որ հավանաբար, ավելի կարևոր է՝ իրենց հանդեպ: Լուծում՝ Կառավարման համակարգը պետք է արագ և արմատապես վերափոխել՝ անհապաղ կրճատել բոլոր այն գործառույթները, կազմակերպությունները և պաշտոնյաներին, որոնք չեն ապահովում հավելյալ արժեք՝ հանրային բարիքի արդյունավետ, օգգտավետ և խնայողաբար օգտագործում: Նման գործառույթների և պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան դրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը: Անգամ, եթե 10 հազար կամ ավել նմանօրինակ հարնային ծառայողներ դառնան գործազուրկ, դրանից շահելու է շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի՝ փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին: Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ինչպես է Արշակ Սրբազանն արձագանքել իր ազատ արձակմանը. մանրամասներ (video) Ալե՛ն, դու ժամանակին անգամ մսով պեռաշկի չէիր կարա ուտեիր, էդ ի՞նչ BMW-ից ես խոսում․ Վահե Մովսիսյան (video) Ստախոսնե՛ր․«Նիկո՛լ, մեր էրեխեքի արյունը լափել, խմել ,սպանել են․պատաախանն ո՞վ պիտի տա».սևազգեստ մայր (video) Իրանը որոշել է հստակ իր թիրախները․ Ինչու TRIPP-ը դեռ չի ռմբակոծվել․ Հայկ Նահապետյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ վատություն արեց Սամվել Կարապետյանին․ Արշակ Զաքարյան (video) Լարված իրավիճակ․ Ո՞նց թե՝ մի փորձեք, միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք կիրառեք․ Բագրատ Սրբազան (video) Իրանում պատերազմ է․ սրանք պիտի մի բան հասկանան․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը նյարդային վիճակում է, մոտ օրերս սուտը պայթելու է․ Տիգրան Չոբանյան (video) Գլխավոր դատախազը պետք է գա Բագրատ Սրբազանի գործով հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյանը՝ դատարանում (video) Նիկո՛լ, պեռաշկիդ կեր. Իրանը խփեց Ադրբեջանին, ի՞նչ զգուշացրեցին մեզ (video) Նախիջևանի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման Դուրս գալիս Արշակ Սրբազանին ասացի` «Վերադառնամ՝ այստեղ չլինես». Բագրատ Սրբազան (video) Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի բեկորներից 6 մարդ է վիրավորվել Հերոսի մայր՝ Լիդա Առուշանյանի ակցիան՝ դատարանի նիստերի դահլիճում (video) Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրվել է վարչական վերահսկողություն Փաշինյանի դիմաց թուղթ են դրել. ցնցումների մեջ է ընկել. Արմենուհի Կյուրեղյան (video) «ԹՐԻՓՓ-ը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին»․ Արմեն Այվազյան Նախիջևանի վրա Իրանի hարձակումը անպատասխան չի մնա․ Ադրբեջանի ՊՆ Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց «Բոշե՛ք, պեռաշկի լափելու փոխարեն, հասկացեք, որ Իրանում Հայաստանի ճակատագիրն է որոշվում». Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am