Ինչ է ասել Փաշինյանը Շանթ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի գործին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի  ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, մանրամասնեց, որ վարչապետ ընտրվելուց հետո շատ արագ զբաղվել է Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին ազատ արձակելու հարցով: «Երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար կարևոր էր հասկանալ, թե կառավարությունը ինչ օրինական լծակներ ունի, մասնավորապես, Շանթ Հարությունյանին և այդ գործով մյուս դատապարտվածներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանզիմը, դա հետևյալն էր. երբ այդ դե յուրե դատապարտված անձի փակ ռեժիմը փոխվում է, դառնում է բաց ռեժիմ, որից հետո նրան տրվում է արձակուրդ: Դրանից հետո 24 ժամ նա լինում է ազատության մեջ, պայմանով, որ պարտավորվում է ժամանակ առ ժամանակ գնալ ինչ-որ տեղ և թղթեր ստորագրել:  Շանթ Հարությունյանը հրաժարվել է այդ մեխանիզմից օգտվել, որովհետև արձակուրդի համար պարտադիր է նրա կողմից դիմում գրելը»,- ասաց վարչապետը: Վարչապետը մանրամասնեց, որ ինքը խնդրել է Շանթ Հարությունյանին ուղեկցել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ, որտեղ նրա հետ հեռախոսազրույց է ունեցել: «Նա ասաց, որ պահանջում է, որ իրեն արդարացնեն: Ես նրան բացատրեցի, որ պարտավորվել եմ, որ հրահանգներ չեմ տալու դատական իշխանությանը և չեմ կարող զանգել ու հրահանգել, որ Շանթ Հարությունյանին արդարացնեն, որովհետև եթե մենք այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք: Ես ինքս էլ նույնկերպ համարվում եմ 2008թ. մարտի 1-ի գործով դատապարտված անձ, ով համաներումով ազատ է արձակվել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Վարչապետը հավելեց, որ Շանթ Հարությունյանը շարունակել է պնդել, որ համաձայն չէ նման որևէ պայմանով ազատ արձակվել: «Ես նրան խնդրեցի և ասացի, որ ճիշտ կլինի, որ հիմա այդ թուղթը ստորագրի և հայտնվի ազատության մեջ, և ինչպես ես եմ ժամանակին փաստաբանների միջոցով  ՄԻԵԴ-ում պայքարել արդարացման համար, այդ ճանապարհով գնա: Բնականոն ճանապարհը դա է: Եթե մենք դատական համակարգին հրամաններ չենք տալիս, բնականոն ճանապարհը դա է: Ես նրան ընկերաբար խնդրեցի, ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, իսկ ինքը  քրեակատարողական հիմնարկում: Ես նրան խնդրեցի այդ քայլն անել: Ես ինքս էլ համաներումով դուրս եմ եկել, դա չի նշանակում, որ ես դադարեցրել եմ պայքարը իմ արդարացման ուղղությամբ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ ինքը Շանթ Հարությունյաին ասել է, որ վերջինս ցանկացած պահի կհայտնվի ազատության մեջ,  եթե համաձայնվի առաջարկվող մեխանիզմին: «Դրանից հետո ընդունել եմ նրա որդուն,  նրան ներկայացրել եմ իրավիճակը, նրան էլ փոխանցել եմ, որ Շանթին խնդրի համաձայնվել այդ պամաններին: Ինձ համար զարմանալի է, որ իմ մամուլի խոսնակի  պարզաբանումից հետո ասում են, թե կառավարությունը ստում է: Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ բանտը մի տեղ չէ, որտեղից բանավոր խոսքով դուրս են գալիս: Որպեսզի որևէ մեկը մարդու համար բացի բանտի դռները, դրա համար պետք է լինի դե յուրե փաստաթուղթ: Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ վարչապետի զանգով բանտի դռները ինչ-որ մեկի առաջ կբացեն և նույն այդ զանգով որևէ մեկը կհայտնվի բանտում»,- նշեց Փաշինյանը:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am