Լուրջ տնտեսական հարված Փաշինյանին եւ ՀՀ քաղաքացիներին

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։ Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։ Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա, երեկ հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Այսպես, Հայաստանի իշխանություններն ասում են, որ նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ: Ինչպես նկատում ենք՝ սա խիստ նախնական պայմանավորվածություն է, ամեն ինչ կարող է դեռ փոխվել: «ՀԺ»-ն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը խնդրի համար: Նա նշել է, որ Վրաստանի կառավարության որոշում է և վերաբերվում է բոլորին, ոչ միայն հայերին, այլ նաև վրացական, ռուսական բոլոր հացահատիկային բեռներին և ալյուրին: Վրաստանից Հայաստան մե՞ծ ծավալի ցորեն է ներկրվում: Փոխնախարարն ասում է՝«ծավալը մեծ է»: Իսկ հնարավո՞ր է այս որոշումը ժամանակի ընթացքում ավելի ընդարձակվի, այսինքն՝ ցորենից բացի այլ ապրանքներ նույնպես չկարողանանք ներկրել Վրաստանից` Հայաստան: «Չեմ կարող դա ասել, բայց եթե տրամաբանությամբ նայում ենք՝ հնարավոր է, բայց դա Վրաստանի կառավարության որոշելիքն է, առայժմ մեզ նման բան չեն ասել», նշել է փոխնախարարը: Վրաստանում էլ առանձնապես հիացած չեն վրացական իշխանությունների որոշմամբ: «Սա ապօրինի որոշում է, որը կհանգեցնի մթերքի՝ ալյուրի և հացի թանկացմանը: Միևնույն ժամանակ հազարավոր վարորդներ կմնան առանց աշխատանքի և երկրում կլինի մոնոպոլիա: Զգալիորեն կտուժի նաև հարևան Հայաստանը։ Միայն բացասական հետևանքներ կլինեն», – ըստ «Ալիք մեդիայի»՝ այսպես է մեկնաբանել վրաց քաղաքագետ, Լեյբորիստական կուսակցության անդամ Գիորգի Գուգավան՝ հացահատիկի տեղափոխման հետ կապված Վրաստանի կառավարության որոշումը: «Կարծում ենք, որ առավել քաղաքակիրթ և արդյունավետ միջոց է ծովային տրանսպորտի և երկաթուղու օգտագործումը», – նշել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Ըստ կայքի՝ որոշումն անսպասելի էր հատկապես Հայաստանի համար, որը ցորենը ներկրում է հիմնականում հենց օգտվելով Վրաստանյան ավտոճանապարհներից։ Վրաստանի միջոցով Հայաստան ցորեն ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են որոշման մասին։ Նրանք բարձրաձայնել են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։ Մինչդեռ Վրաստանի ֆինանսների նախարարը նշել է, որ ցորենի փոխադրումները Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ միշտ եղել են երկաթգծի միջոցով: «Մեր կարծիքով, դա տնտեսության մեջ որևէ դիսոնանս չի առաջացնի և գնաճի հետ որևէ կապ չի ունենա: Սա քաղաքակիրթ և ճիշտ որոշում է», – ասել է Մաճավարիանին: Ըստ նախարարի, մեքենայով ցորենի տեղափոխումը սահմանային անցակետում խցանումներ է առաջացնում, ինչն էլ երկար հերթերի պատճառ է դառնում՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների մուտքը Վրաստան: Սակայն, ինչպես «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց Գիորգի Գուգավան, ցորենի և, հետևաբար, հացի գնաճն անխուսափելի է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում: Ըստ Գուգավայի, քանի որ նոր կարգի համաձայն ցորենի ներկրումը լինելու է ծովային տրանսպորտի միջոցով, դա անմիջական կապ ունի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսների հետ. «Հենց այդ խմբին (Իվանիշվիլի, Մամացաշվիլի, Փարցխալաձե) է պատկանում ծովային բիզնեսների մեծ մասը: Եվ հենց նրանք են իրականացնում բիզնես մոնոպոլիա։ Ցավոք, այս որոշումը մեծ ազդեցություն ունի նաև Հայաստանի վրա, քանի որ, եթե չեմ սխալվում, Ռուսաստանից՝ Վրաստանի միջոցով Հայաստան է ներկրվում տարեկան 300 հազար տոննա ցորեն: Բնականաբար, Հայաստանում ևս կթանկանա ցորենը և, հետևաբար, հացի գինն էլ կբարձրանա: Սա ծանր հարված կլինի նաև սոցիալապես անապահով խավի մարդկանց համար: Նշեմ նաև, որ ըստ մասնագետների, այս որոշման հետևանքով, մեկ տոննա ցորենի գինը կբարձրանա 50 դոլարով»: Փաստացի, Հայաստանի համար բավականին բարդ որոշում ընդունվեց, արդյունքում զգալիորեն տուժելու են ՀՀ քաղաքացիներն ու հայաստանյան բիզնեսը։ Հայկական կողմն այս հարցով վրացական կողմի հետ ըստ ամենայնի ակտիվ բանակցությունների մեջ է։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստան ներկրվող այլ ապրանքների դեպքում էլ գործեն նման որոշումներ: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի անդամ, ստացվում է, այս առումով տուժելու է: Սա իսկապես նոր մարտահրավեր է Փաշինյանի կառավարության համար, որը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին այցը Վրաստան կատարեց և խոստացավ հարաբերությունների նոր խորություն: Թամար Բագրատունի

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am