Արմավիրի զինկոմին փորձել են գումար տալ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը բացահայտել է, որ Վարսենիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիս ամսին քննությամբ չպարզված օրը իր ազգական Սպարտակ Հարությունյանի դրդմամբ վերջինիս տվել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 1 մլն 444 հազար ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար` այդ կերպ փորձելով նրա միջնորդությամբ այն տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին` իր օգտին գործողություններ կատարելու, այն է` որդու` Սարգիս Ռուբենյանի ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ սահմաններում կազմակերպելու համար: Տպավորությունն այնպիսին էր, որ գործը գլուխ կգար, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սպարտակ Հարությունյանը խաբեությամբ հափշտակել է ստացած գումարը: Եվ ահա նախաքննությունը իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ե՛ւ կաշառք տվողին, ե՛ւ կաշառքը տեղ չհասցնողին: Տեղեկացանք, որ Սպարտակ Հարությունյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա խոշոր չափերի` 1մլն 444 հազար ՀՀ դրամին համարժեք 3000ԱՄՆ դոլար գումար խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ 2017թ. հունիս ամսին քննությամբ չպարզված օրը Արմավիրի մարզի Արևիկ գյուղում բնակվող իր ազգական Վարսենիկ Խաչատրյանին դրդել է իր միջոցով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին Վ.Խաչատրյանի որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով և ստանալով այդ գումարը` հափշտակել է այն: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Հետաքրքիր էր` ինչ կլիներ, եթե Սպարտակ Հարությունյանը տեղ հասցներ գումարը, արդյոք Արմավիրի զինկոմը այն կվերցներ, թե ձեռնպահ կմնար վերոնշյալ անձանց հետ գործարքի գնալուց:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am