Իսրայելական հարված օդից՝ Ալիևին

Իսրայելի դատախազությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն` մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defence Systems ընկերության մեկ տասնյակ աշխատակիցների պաշտոնական մեղադրանք է առաջադրվելու և մոտ ապագայում նրանց գործն ուղարկվելու է դատարան: The Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ ընկերության ներկայացուցիչների դեմ հարուցված մեղադրանքի պատճառը 2017-ի ամռանը հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպն է, որի ընթացքում Ադրբեջանին Orbiter 1K տեսակի անօդաչու սարքեր վաճառող Aeronautics Defence Systems ընկերության ներկայացուցիչները որոշել էին իրենց արտադրանքի կարողությունները պատվիրատուներին ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Հիշեցնենք, այս գործը մեծ աղմուկ էր բարձրացրել: Դեռ մեկ տարի առաջ իսրայելական մամուլը տեղեկացրել էր, որ Aeronautics Defence Systems-ի՝ Ադրբեջան մեկնած երկու շարքային աշխատակիցները հրաժարվել էին դիմել այդ քայլին, ինչից հետո անօդաչու թռչող սարքի կառավարումը ստանձնել էին ընկերության` Բաքու մեկնած բարձրաստիճան աշխատակիցները: Փորձի պակասի պատճառով, սակայն, նրանց կողմից կառավարված հարվածը սպասվածից ավելի թույլ էր ստացվել` երկու հայ զինծառայողների թեթև վիրավորման պատճառ դառնալով: «Վերջին մեկ տարում այս միջադեպը հետաքննում էին իսրայելական միանգամից մի քանի գերատեսչություններ` ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության բաժինը, Գլխավոր դատախազությունը և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը»,- գրում է The Times of Israel-ը, տեղեկացնելով նաև, որ այս միացյալ հետաքննության արդյունքում գործում որպես մեղադրյալ է ներգրավվելու Aeronautics Defence Systems ընկերության գրեթե ողջ ղեկավարությունը: Դատախազությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մատանին, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչին, ընկերության զարգացման և մարկետինգի գծով տնօրեններ Հաիմ Հիվաշարին և Դավիդ Գոլդինին: Aeronautics ընկերությունը և դրա 10 աշխատակիցներն արդեն իսկ տեղեկացվել են, որ նրանց մեղադրանք է առաջադրվելու»,- հայտարարում է իսրայելական դատախազությունը: Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերության աշխատակիցներին կասկածում են խարդախության, ինչպես նաև իսրայելական զենքի արտահանումը կանոնակարգող՝ «Պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողության մասին» օրենքի մի շարք դրույթներ խախտելու մեջ: Ուշագրավ է, սակայն, որ Իսրայելի դատախազությունը երեկվա իր հայտարարության մեջ գերադասել է հանդես գալ ընդհանուր ձևակերպումներով` խուսափելով հիշատակել Լեռնային Ղարաբաղը կամ Ադրբեջանը: Aeronautics Defence Systems ընկերությունը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, կրկին պնդելով, թե հարուցված քրեական գործն ու ներկայացվող մեղադրանքները պետք է չեղարկվեն: «Մենք համոզված ենք, որ երբ մեր մոտեցումները ներկայացնենք [դատական] լսումների ընթացքում, գլխավոր դատախազությունը, ստացված տեղեկատվության հիման վրա, գործը դադարեցնելու որոշում կկայացնի: Բանն այն է, որ մեր ընկերությանը մեղադրանքներ ներկայացնելու որևէ պատճառ գոյություն չունի»,- նշված է Aeronautics Defence Systems-ի հայտարարության մեջ: Դեռ մեկ տարի առաջ ընկերության ներկայացուցիչները հայտարարում էին, որ սպառազինության արտադրությամբ զբաղվող այս ընկերությունն «իր արտադրանքը երբեք կենդանի թիրախների վրա չի ցուցադրում»: Անցած տարվա նոյեմբերին Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները նշում էին, թե պատրաստ են համակողմանիորեն գործակցել նախաքննական մարմինների հետ` «անելով հնարավորը, որպեսզի հետաքննությունն արագորեն ավարտին մոտենա»: Նման շտապողականության պատճառները պատահական չեն: Հետաքննության ընթացքում Aeronautics Defence Systems-ը բավական լուրջ ֆինանսական կորուստներ է կրել: 2017-ի օգոստոսի սկզբին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետ էր կանչել Aeronautics Defense Systems-ին տրամադրած արտահանման արտոնագիրը, որով ընկերությունը հնարավորություն էր ստանում միջազգային շուկայում վաճառքի հանել Orbiter 1K տեսակի անօդաչու սարքերը: «Խոսքը, մասնավորաբար, 20 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մի գործարքի սառեցման մասին էր»,- գրում է The Times of Israel-ը, հավելելով՝ թեև ընկերությունը չի հրապարակում պատվիրատուի անունը, սակայն ներքին տեղեկատվության համաձայն, խոսքը կրկին Ադրբեջանի մասին էր: Այսպես, Իսրայելը մեղադրանք է առաջադրել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերությանն՝ իր հաճախորդ Ադրբեջանի խնդրանքով Լեռնային Ղարաբաղում հայ զինվորներին ռմբակոծելու համար: Պարզ է, որ Իսրայելի արդարադատության նախարարության կողմից ներկայացված մեղադրանքի տեքստում չի նշված ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի անունը, այդուհանդերձ տեղական մամուլն ընդգծում է, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած բողոքից պարզ է դառնում, որ խոսքն առնչվում է ադրբեջանցի պաշտոնյաներին ու հայազգի զինվորներին: Հիմա Արդարադատության նախարարությունից նշում են, որ նախատեսում են մեղադրանք առաջադրել Aeronautics Պաշտպանական համակարգի գործադիր տնօրենի, փոխնախագահի և այլ աշխատակիցների նկատմամբ: Իսրայելական The Times ու Maariv լրատվական գործակալությունները գրում են, որ 2017-ին Aeronautics-ի պաշտոնյաները 20 մլն դոլարի գործարք ունեին Բաքվի հետ, երբ ադրբեջանցի պաշտոնյաները խնդրեցին, որ Orbiter 1K դրոնը ցուցադրեն ՝ կիրառելով այն հայ զինվորների վրա: Լրատվամիջոցների ներկայացմամբ՝ երկու աշխատակից հրաժարվել է դա անել, այդուհանդերձ, ի վերջո, երկու բարձրաստիճան պաշտոնյա համաձայնել է իրականացնել հարձակումը: Ըստ նրանց, դրոնն ուղղակիորեն չի հարվածել թիրախներին, սակայն հարձակման ժամանակ երկու զինվոր է վիրավորվել: Իսրայելական The Times-ը, մեջբերելով Հայաստանի զինված ուժերի գնդապետ Արմեն Գյոզալյանին, գրում է, որ միջադեպի ժամանակ երկու զինվոր թեթև վնասվածք է ստացել: Ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը խափանել հնարավոր չէ, նրանք բավական խորը համագործակցություն ունեն տարբեր ոլորտներում: Բայց Հայաստան-Իսրայել հարաբերություններում որոշակի շարժը ևս կարող է նպաստել, որ այդ հարաբերություններում որոշակի հարգանք ձեռք բերվի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am