Հիմա Մարտի 1-ը բացահայտվե՞լ է, թե՞ դեռ բացահայտվելու է

Օգոստոս 17-ին հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Եվ այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը՝ իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է... Եվ, էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»: Այս հայտարարությունից երկու շաբաթ անց հանդես է եկել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Ես լիահույս եմ, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»,  երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ Նա նաև հավելել է. «Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, մեկ միասնական վարույթ է։ Ես ասում եմ, որ ամեն ինչ արվում է և արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է», նշել է Հատուկ քննչական ծառայության պետը։ Հիշեցնենք՝ 2008թ. մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարն և մայրաքաղաքի կայազորի պետը Յուրի Խաչատուրովը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ: 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Տասը տարի անվերջ հայտարարվել է, որ այն պետք է բացահայտվի: Ավելին, մարտի 1-ն այն գործն է, որն իսկապես պետք է թափանցիկ ու բաց լինի, ի դեպ դա բխում է թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի շահերից: Խաղաղ հանրահավաքներում տասը մարդու սպանությունների գործը՝ չի կարող թաքցվել հասարակությունից՝ անկախ հանգամանքներից: Եթե կան հիմքեր՝ դրանք պետք է բացահայտվեն: Խոսակցությունը պետք է լինեն առարկայական, կոնկրետ՝ փաստերով: Բայց ի՞նչ ենք մենք լսում... Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ՝ Մարտի 1-ի գործը, «ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», սակայն դրանից 2 շաբաթ անց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս է հայտնում, որ՝ Մարտի 1-ի գործն՝ «ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»: Ինչպե՞ս հասկանալ այս խառնաշփոթը... Թամար Բագրատունի

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am