Սթոլթենբերգը ցավակցություն է հայտնել Բրյուսելի ահաբեկչությունների կապակցությամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ցավակցություն է հայտնել Բրյուսելի ահաբեկչությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդվում է ՆԱՏՕ-ի կայքում։ «Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, բոլոր նրանց հետ, ովքեր տուժել են, և Բելգիայի ժողովրդի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
