Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։ Նախարարը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը՝ համարելով այն հզոր զենք նպատակին հասնելու ճանապարհին։ «Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել։ Ձեր առջև նպատակներ դրեք և հասեք դրանց։ Ձեզ հնարավորություն էր տրված լավ ուսում ստանալ, մինչդեռ աշխարհում շատերը կերազեին այդ մասին։ Գիտելիքի դերն անգնահատելի է մեր կյանքում»,- ասել է նախարարը։ Հիշելով իր դպրոցական տարիները` Ատոմ Ջանջուղազյանն աշակերտներին պատմել է, որ շատ ավելի վաղ է ցանկացել դպրոց հաճախել, քան ներում էր տարիքը։ Պատճառը դպրոցահասակ եղբայրներն են եղել. անհարմար էր դպրոց չգնալը, երբ ավագ եղբայրներն արդեն աշակերտ էին։ «Ես հաճույքով եմ սովորել, իմ դպրոցական հիշողություններում անսահման հարգանք կա ուսուցիչների, դասընկերների հանդեպ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։ Նախարարի հետ հանդիպումն անցել է ջերմ, աշխույժ մթնոլորտում։ Աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին՝ կապված պետական բյուջեի, ֆինանսական կառավարման հետ։ Պատասխանելով նրանց հարցերին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախարարության գործունեության հիմքում ընկած է հարկաբյուջետային քաղաքականությունը, պետական պարտքի կառավարումը։ Հանդիպման վերջում ֆինանսների նախարարն ու Բրիտանական միջազգային դպրոցի սաները պայմանավորվել են շարունակական դարձնել նման հանդիպումները։ Ատոմ Ջանջուղազյանը խոստացել է նաև հյուրընկալել աշակերտներին իր ղեկավարած գերատեսչությունում։  

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am