Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Գեղարքունիքի ոստիկանների հետ համատեղ շարունակված միջոցառումներով գլխավոր վարչության ծառայողները պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արծրուն Ղարիբյանը պաշտոնավարման տարիներին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2017 թվականների ընթացքում իր մտերիմներից հինգ հոգու համայնքապետարանում աշխատանքի է ընդունել։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը։
Ապօրինության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 22․297․000 դրամ վնաս։
Միջոցառումները շարունակվում են:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը