Լյուդմիլա Սարգսյանը ՍԴՀԿ-ից հեռացվել է
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարիչ մարմինը արձագանքելով Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ թեկնածուների ցանկում Լյուդմիլա Սարգսյանին որպես ՍԴՀԿ նախագահ ներկայացնելուն՝ հայտարարում է, որ Լ. Սարգսյանի անդամակցությունը ՍԴՀԿ-ին դադարեցված է (վտարվել է) 2009թ.-ից , ուստի չի կարող հանդիսանալ եւ հանդես գալ ՍԴՀԿ նախագահ(ատենապետ) եւ կամ անդամի հանգամանքով։ «ՍԴՀԿ ներկայիս ատենապետն է Ս. Աճեմյանը»,-ասված է կուսակցության հայտարարությունում:
