Պուտինն ու Ալիևը «պայմանավորվել են»
Ռուսական «Առաջին ալիքը» եթերում հայտնել է, որ այսօր Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը «պայմանավորվել են»: Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Նա ընդգծել է, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը թույլ կտա ադրբեջանցիներին «վերադառնալ իրենց պատմական հողեր»: Պուտինն էլ նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր ջանքերը:
