Նման ահաբեկչությունից հետո անհրաժեշտ է փակել ԱՄՆ սահմանները. Թրամփ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ հայտնում է FoxNews-ը։ Նա հայտարարել է, որ տեղի ունեցածից հետո փակել ԱՄՆ սահմանները։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Նյու Յորքի ոստիկանությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները փողոցներում ու մետրոյում՝ կապված Բրյուսելի ահաբեկչությունների հետ։
