Պարզվել են տան տարածք մուտք գործելու եղանակը, փախուստի միջոցը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակումը. ձերբակալվել է երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել զենքերը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք են գործել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որտեղ հանդիպել են զինված ներխուժումը նկատած Արման Մկրտումյանի և նրա որդու դիմադրությանը։ Վերջիններիս հաջողվել է վնասազերծել զինված անձանցից մեկին, իսկ մյուս երկուսը նախապես իրենց հետ վերցրած՝ ապօրինի ձեռք բերված զենքերից սկսել են անկանոն կրակոցներ արձակել և դիմել փախուստի։ Վնասազերծված անձին, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1976թ., ձեռք բերված ապացույցների հիման վրա օգոստոսի 31-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով` ավազակություն և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած մյուս երկու անձի ինքնությունը և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ Ա.Մկրտումյանի տան տարածք մուտք գործելու եղանակը, փախուստի միջոցը, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով կատարված քայլերը։ Երկրորդ կասկածյալը, ով Ոստիկանության աշխատակից է՝ ծնված 1985թ., հայտնաբերվել է և սեպտեմբերի 1-ին ձերբակալվել։ Վերջինիս կողմից մատնացույց արված վայրում հայտնաբերվել է 1 ինքնաձիգ, 1 ատրճանակ, որոնք, կասկածյալի հայտարարության համաձայն, օգտագործվել են զինված հարձակման ժամանակ։ Եվս մեկ հրազեն հայտնաբերվել և առգրավվել էր դեպքի վայրում։ Միջոցներ են ձեռնարկվում՝ երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են փորձաքննություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Մերձավոր Արևելքում պшտերազմը կանգնեցնել կարող է միայն նա, ով այն սկսել է. Պեսկով Արշակ Սրբազանի նկատմամբ դատարանը սահմանել է վարչական հսկողություն․ փաստաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու Հայաստանում Եկեղեցի-պետություն ներկա հարաբերությունները Այժմ այլևս ոչ ոք չպետք է հարցեր ունենա, թե ինչու էր Վենսը ժամանել մեր տարածաշրջան․ քաղաքագետ Սպասվում են կարճատև տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում Մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին. Արթուր Սարգսյանը՝ դատարանում Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև Իսրայելը hարվածներ է հասցրել իրանական տասնյակ հրամանատարական կենտրոնների և զենքի պահեստների ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Նախիջևանին ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված որպես նախնական դաս․ Վարդան Ոսկանյան Իշխանությունների պահվածքն համարժեք չէ մեր հարևանությամբ տեղի ունեցող ռազմական գործողություններին. Սերժ Սարգսյան Իրանը չի թիրախավորում հարևան երկրներին. Իրանի փոխարտգործնախարար Պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, թող Իրանը չմոռանա դա. Ալիև Բայրամովը և Ֆիդանը քննարկել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ադրբեջանի վրա Մեր զինված ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության. Ալիև Իրանը փակ կպահի Հորմուզի նեղուցը մինչև իր դեմ մարտական գործողությունների ավարտը Ինչպես է Արշակ Սրբազանն արձագանքել իր ազատ արձակմանը. մանրամասներ (video) Ալե՛ն, դու ժամանակին անգամ մսով պեռաշկի չէիր կարա ուտեիր, էդ ի՞նչ BMW-ից ես խոսում․ Վահե Մովսիսյան (video) Ստախոսնե՛ր․«Նիկո՛լ, մեր էրեխեքի արյունը լափել, խմել ,սպանել են․պատաախանն ո՞վ պիտի տա».սևազգեստ մայր (video) Իրանը որոշել է հստակ իր թիրախները․ Ինչու TRIPP-ը դեռ չի ռմբակոծվել․ Հայկ Նահապետյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ վատություն արեց Սամվել Կարապետյանին․ Արշակ Զաքարյան (video) Լարված իրավիճակ․ Ո՞նց թե՝ մի փորձեք, միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք կիրառեք․ Բագրատ Սրբազան (video) Իրանում պատերազմ է․ սրանք պիտի մի բան հասկանան․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը նյարդային վիճակում է, մոտ օրերս սուտը պայթելու է․ Տիգրան Չոբանյան (video) Գլխավոր դատախազը պետք է գա Բագրատ Սրբազանի գործով հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյանը՝ դատարանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am