Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում գտնվող վրացի լրագրողներին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին, ասել է.
«Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում»:
Ինչպես գրում է վրացական Առաջին ալիք ՀԸ կայքը, Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել կոնֆլիկտների մասին խոսելիս:
«Պետք է զրուցել մեր տարածաշրջանում և ողջ աշխարհում կոնֆլիկտի ընդհանուր ընկալման մասին: Մեր դիրքորոշումն է, որ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով:
Միևնույն ժամանակ, համարում եմ, որ բոլոր կոնֆլիկտները եզակի են: Միմյանց նման կոնֆլիկտներ չկան: Շատ զգայուն պետք է լինել կոնֆլիկտների մասին խոսելիս:
Կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Մենք խոսում ենք կոնֆլիկտի կարգավորման բանաձևի մասին, որը պետք լինի ընդհանուր՝ բոլոր կոնֆլիկտների համար, և որը կբացառի բռնի կերպով կոնֆլիկտի կարգավորումը:
Մենք պատրաստ ենք դրան, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում և նույնպես պատրաստ ենք աջակցել ցանկացած այլ երկրի, կոնֆլիկտների կողմերին՝ բանակցություններ վարելու և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը